Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի կառավարման մեջ ներգրավված առցանց կլինիկաների թիվը գարնանից հետո 25-ից դարձել է 65
Խորհրդարանում լսում են բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեին:
Կառավարության ապագա անդամները կառավարության ծրագիրը կներկայացնեն կոմիտեների համատեղ նիստերին: Նախարարի թեկնածուն իր խոսքում կենտրոնացավ առաջնային առողջապահության դերի վրա: Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, առաջնային առողջապահության ոլորտը մեծ դեր ունի կորոնավիրուսի կառավարման գործում: Մասնավորապես, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է առցանց կլինիկաների պլատֆորմ, որի շրջանակներում ընտանեկան բժիշկները ամեն օր հեռակա կարգով կառավարում են կովիդ-հիվանդներին: Գերատեսչության առաջին դեմքի խոսքով՝ ի սկզբանե գործընթացում ներգրավված էին 25 առցանց կլինիկաներ, բայց այսօր կլինիկաների թիվն ավելացել է՝ դառնալով 65:
«Առողջության առաջնային պահպանման ոլորտը հսկայական դեր ունի կորոնավիրուսի կառավարման գործում: Ընթացիկ տարվա ապրիլի 2-ից առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է առցանց կլինիկաների հարթակ, որի շրջանակներում ընտանեկան բժիշկներն ամեն օր իրականացնում են-կովիդ հիվանդների հեռակառավարում: Սկզբնապես գործընթացում ներգրավված էին 25 առցանց կլինիկաներ:
Այսօր կլինիկաների թիվն ավելացել է՝ դառնալով 65: Ապրիլի 2-ից մինչ օրս առցանց կլինիկայի բժիշկները պատասխանել են մինչև 250 000 զանգերի», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: