Էկատերինե Տիկարաձե. Ընտրատեղամասերում բոլոր նորմերը պաշտպանված են և կարող ենք վստահաբար գնալ ընտրությունների և կատարել մեր ընտրությունը
Էկատերինե Տիկարաձե. Ընտրատեղամասերում բոլոր նորմերը պաշտպանված են և կարող ենք վստահաբար գնալ ընտրությունների և կատարել մեր ընտրությունը

Բոլոր նորմերը պաշտպանված են և կարող ենք վստահաբար գնալ ընտրությունների և կատարել մեր ընտրությունը, որը կապահովի երկրի կայունությունը և ժողովրդավար զարգացումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության այսօրվա նիստին:

Նախարարի խոսքով, ընտրատեղամասում պաշտպանված են համաճարակային բոլոր չափանիշները և քաղաքացիները կարող ենք անվտանգ կատարել սեփական ընտրությունը:

«Կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, բոլոր նորմերի պաշտպանությամբ, կայացնեն որոշում և պարտադիր գնան ընտրություններին: Սա ներկա պահին Վրաստանի համար կարևորագույն իրադարձություն է: Մի քանի ամիս է, ԿԸՀ-ի հետ միասին, առողջապահության նախարարությունը, համաճարակաբանները և աշխատանքային անվտանգության ծառայությունը մանրամասն աշխատում էին, թե ինչպիսին պետք է լինի միջավայրը, որտեղ մեր քաղաքացիները հնարավորություն կունենային կատարել իրենց ընտրությունը: Բոլոր նորմերը պաշտպանված են և կարող ենք վստահաբար ցանկացած տարիքի քաղաքացի գնալ ընտրություններին, կատարել ընտրություն, որը կապահովի երկրի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը»,- հայտարարել է Տիկարաձեն: