Էկատերինե Տիկարաձե. Ավստրիան, ինչպես և Վրաստանը դիմում է նպատակային թեստավորման, այժմ նախատեսում են թեստավորել հակամարմինները, այն, ինչը Վրաստանն արդեն անում է
Էկատերինե Տիկարաձե. Ավստրիան, ինչպես և Վրաստանը դիմում է նպատակային թեստավորման, այժմ նախատեսում են թեստավորել հակամարմինները, այն, ինչը Վրաստանն արդեն անում է

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, Եվրոպայի երկրների թվում Ավստրիան ունի լավագույն ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի վերահսկման տեսանկյունից: Այս մասին առողջապահության նախարարը նշել է ավստրիացի գործընկերոջ հետ առցանց հանդիպման ժամանակ:

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անսչոբերը և Էկատերինե Տիկարաձեն զրուցել են նոր կորոնավիրուսի առնչությամբ առկա մարտահրավերների մասին և փոխանակվել փորձով:

Խոսքը վերաբերել է ընդհանուր մարտավարությանը, բուժման մեթոդներին և արձանագրություններին, ինչպես նաև՝ վարակի կառավարման տեսանկյունից անցկացված կանխարգելիչ միջոցներին:

«Մենք զրուցել ենք ընդհանուր գլոբալ մարտահրավերի մասին, որը վերաբերում է կորոնավիրուսի տարածմանը՝ աշխարհի մասշտաբով: Ավստրիան, ինչպես և Վրաստանը դիմում է նպատակային թեստավորման, նրանք հետազոտում են նպատակային խմբերին և այժմ նախատեսում են թեստավորել հակամարմինները, այն, ինչը Վրաստանն արդեն անում է այսօրվա դրությամբ:

Կարևոր է երկրների միջև երթևեկության վերականգնումը և նրանց, ինչպես նաև Վրաստանի համար կարևոր գործընկեր են մնում այն երկրները, որոնք կորոնավիրուսից կլինեն ազատ, քանի որ պետության համար առաջնահերթ է սեփական քաղաքացու առողջությունը»,- հայտարարել է Էկատերինե Տիկարիձեն: