Էկատերինե Տիկարաձե. ԱՀԿ ներկայացուցիչների այցը կարևոր է կորոնավիրուսի կառավարման ծրագրերի գնահատման և հետագա ռազմավարական աջակցության համար
Էկատերինե Տիկարաձե. ԱՀԿ ներկայացուցիչների այցը կարևոր է կորոնավիրուսի կառավարման ծրագրերի գնահատման և հետագա ռազմավարական աջակցության համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների այցը կարևոր է ինչպես կորոնավիրուսի կառավարման ծրագրերի գնահատման, հետագա ռազմավարական օժանդակության, այնպես էլ նախատեսվող բարեփոխումների գնահատման տեսանկյունից, – այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նրա խոսքով, Հանս Կլուգեի և Նինո Բերձուլիի հետ հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանում համաճարակի դեմ պայքարին:

Ըստ Տիկարաձեի, ԱՀԿ ներկայացուցիչները հինգ օրով գտնվում են Վրաստան և այս ընթացքում կայցելեն ինչպես կովիդ-հյուրանոցներ, այնպես էլ հիվանդանոցներ:

«Այսօր մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեի և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի երկրի առողջապահական ծրագրերի ղեկավար Նինո Բերձուլիի շատ կարևոր այցը Վրաստան:

Այս այցը կարևոր է ինչպես կորոնավիրուսի կառավարման ծրագրերի, դրանց գնահատման և հետագա ռազմավարական աջակցության, այնպես էլ նախատեսվող բարեփոխումների գնահատման առումով:

Այսօր մենք բավական երկարատև հանդիպում ունեցանք, որտեղ մանրամասն խոսեցինք այն մասին, թե ինչպես ենք Վրաստանում պայքարում համաճարակի դեմ:

Այս այցը տևում է հինգ օր, և հյուրերը հնարավորություն կունենան այցելել ինչպես կլինիկական հյուրանոցներ, այնպես էլ հիվանդանոցային հատված և ծանոթանալ այնտեղ ընթացող գործընթացներին: Նաև մանրամասնորեն ուսումնասիրել առողջության առաջնային պաշտպանության բաղադրիչը, թե ինչպես է այն ներգրավվում կորոնավիրուսի կառավարման մեջ:

Այս այցը կարևոր է նաև պատվաստումների բաղադրիչի ամրապնդման և բնակչության, ինչպես նաև մեր գործընկերների հետ հաղորդակցության պլանավորման տեսանկյունից», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի այցը Վրաստան հնգօրյա է և կավարտվի դեկտեմբերի 22-ին: