Էկատերինե Միքաբաձե. Կարևոր է, որ արտահանման կառույցում կտրուկ ավելացել է տեղի արտահանումը
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Միքաբաձեի հայտարարությամբ, տնտեսական առողջացման ֆոնին արտաքին առևտրաշրջանառության վիճակագրությունում արձանագրվել են զգալի դրական միտումներ:
«Ընթացիկ տարվա սեպտեմբերին արտահանումն ավելացել է 8,6 տոկոսով և կազմել 332 մլն դոլլար: Կարևոր է, որ արտահանման կառույցում կտրուկ ավելացել է տեղի արտահանումը: Սեպտեմբերին այն ավելացել է 27 տոկոսով, իսկ տեղի արտահանման ծավալը գերազանցում է 240 մլն դոլլարը: Շատ դրական է նաև այն, որ մենք ունենք ապրանքի առևտրի դեֆիցիտի զգալի բարելավում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Միքաբաձեն:
Նախարարի տեղակալի հայտարարությամբ, 2020 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանման հիմնական աճն արձանագրվում է թանկարժեք մետաղների, պնդուկի և ընկույզի, սպիրտային խմիչքների արտադրանքի ուղղությամբ: