Էկատերինե Գունցաձեն եւ Միրզա Գելաշվիլին նշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալներ
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի առաջարկությամբ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով, ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին Էկատերինե Գունցաձեն և Միրզա Գելաշվիլին նշանակվեցին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում:
Էկատերինե Գունցաձեն հանրային ֆինանսների կառավարման մասնագետ է: Ֆինանսների նախարարությունում աշխատում է 2008 թվականից: 2015 թվականից զբաղեցնում է բյուջետային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Միրզա Գելաշվիլին մասնագիտությամբ տնտեսագետ է: 2015 թվականի դեկտեմբերից աշխատում է ֆինանսների նախարարությունում տարբեր պաշտոններում: Մինչ այժմ նա զբաղեցնում էր մակրոտնտեսական վերլուծության և հարկաբյուջետային քաղաքականության պլանավորման վարչության պետի պաշտոնը:
Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: