Էկա Խերխեուլիձեն հրաժարվել է զբաղեցնել մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստում, այսօր պետք է ընտրվեր հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այդ պաշտոնում առաջադրվել էր «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Էկա Խերխեուլիձեն, որը, սակայն, հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ չի ցանկանում առաջադրվել այդ պաշտոնում, և այդ առաջարկն անեն ընդդիմադիր այլ կուսակցություններին:
Էկա Խերխեուլիձեի հայտարարությունից հետո հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Գիորգի Գախարիայի թիմի անդամ Անա Բուչուկուրիի թեկնածությունը:
Ակնկալվում է, որ այս հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի նիստի ավարտին: