Ըստ ԶԼՄ-ների՝ Բեռլինը Մադրիդին մերժել է Ուկրաինային հանձնել գերմանական արտադրության մարտական տանկեր
Ըստ ԶԼՄ-ների՝ Բեռլինը Մադրիդին մերժել է Ուկրաինային հանձնել գերմանական արտադրության մարտական տանկերը։
Գերմանական «Շպիգել» հրատարակության փոխանցմամբ՝ Բեռլինը չի համաձայնել իսպանական կառավարության՝ Ուկրաինա 40 հին գերմանական արտադրության «Լեոպարդ» տիպի տանկեր փոխանցելու ծրագրերին։
Հրատարակության համաձայն՝ Բեռլինի համաձայնության դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ ՆԱՏՕ-ի անդամը մարտական տանկեր կմատակարարի Ուկրաինային։
Ըստ հրատարակության՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը հեռախոսազրույցներում զգուշացրել է իսպանացիներին, որ այդ քայլը շեղվելու է բոլոր արևմտյան դաշնակիցների որոշումներից, որոնք չեն քննարկում մարտական տանկերը Կիևին հանձնելու հարցը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մադրիդը ներկայումս դիտարկում է Ուկրաինային ընդամենը 10 միավոր տանկ փոխանցելու հարցը, թեեւ դա հարցականի տակ է։