Ըստ ԶԼՄ-ների, ռուս օկուպանտները ձայնային նռնակներով ցրել են Խերսոնում տեղի ունեցած ցույցն ընդդեմ «հանրաքվեի» և օկուպացիայի

13:46, 27.04.2022

Խերսոնում տեղի բնակիչները խաղաղ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ կեղծ հանրաքվեի և ռուսական օկուպացիայի։

Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների՝ ռուս օկուպանտները ցույցը ցրել են՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ։ Ըստ տեղեկությունների՝ կան վիրավորներ և բերման ենթարկվածներ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հայտնել է, որ մայիսի 1-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ռուսները «Խերսոնի շրջանում» նախատեսում են հանրաքվե անցկացնել:

Նմանատիպ