Ըստ ԶԼՄ-ների՝ Եվրամիությունը համաձայնեցրել է պատժամիջոցների երրորդ փաթեթը, որը նախատեսում է արգելանք դնել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի եվրոպական ակտիվներին
Եվրամիությունը համաձայնեցրել է պատժամիջոցների երրորդ փաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի եվրոպական ակտիվների արգելանքին: Այս մասին գրում է «Reuters»-ը՝ հենվելով եվրոպացի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի վրա։
«Մենք առաջ ենք շարժվում այնքան արագ, որքան կարող ենք», – գործակալությանը ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ԵՄ պատժամիջոցները կարող են կիրառվել շատ ավելի շատ ռուս օլիգարխների նկատմամբ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Եվրամիությանն ավելի արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։
ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօր երեկոյան կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը համաձայնեցվել է երեկ ուշ երեկոյան ԵՄ գագաթնաժողովում: