Ըստ ԶԼՄ-ների՝ Ուկրաինան դիմել է Գերմանիային՝ խնդրելով աջակցել Զելենսկու և Պուտինի հանդիպման կազմակերպմանը
Ուկրաինան խնդրել է Գերմանիային օգնել Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման հարցում։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Զելենսկի վարչակազմի տեղակալ Իգոր Ժովկվայի վրա։ Ըստ տեղեկությունների՝ Կիևը դիմել է կանցլեր Շոլցին:
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով, այս հանդիպման կազմակերպմանը պետք է աջակցեն միջազգային գործընկերները։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մերժել էր Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությունը։