Ըստ ԶԼՄ-ների՝ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել «բարձր մակարդակով» բանակցություններ վարել Ուկրաինայի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել «բարձր մակարդակով» բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով չինական հեռուստատեսությունը։
Տեղեկությունը տարածվել է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցից հետո։
Ըստ տեղեկությունների՝ Սի Ցզինպինը ռուս գործընկերոջն ասել է, որ կաջակցի Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորմանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում «բարձր մակարդակով» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։