Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի Չանաքքալե նահանգի ափերի մոտ ներգաղթյալների նավակի խորտակման հետևանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ յոթ երեխա 
Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի Չանաքքալե նահանգի ափերի մոտ ներգաղթյալների նավակի խորտակման հետևանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ յոթ երեխա 

Թուրքիայի Չանաքքալե նահանգի ափերի մոտ միգրանտների նավ է խորդակվել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։

Այս մասին տեղեկություն է տարածում նահանգի նահանգապետը։

Երկու մարդու փրկել է առափնյա պահպանությունը, իսկ երկուսին հաջողվել է ինքնուրույն ափ դուրս գալ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ինքնաթիռ, երկու ուղղաթիռ և 18 նավ։ Դեռ հայտնի չէ, թե քանի ներգաղթյալ է եղել ռետինե նավակում։