Ըստ ԶԼՄ-ների՝ Ստամբուլի գործարաններից մեկում պատանդ վերցված յոթ մարդ ազատ է արձակվել, կասկածյալը ձերբակալվել է
Ըստ ԶԼՄ-ների՝ Ստամբուլի գործարաններից մեկում պատանդ վերցված յոթ մարդ ազատ է արձակվել, կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գեբզեի գործարանում պատանդ վերցված յոթ անձինք ազատ են արձակվել։

Ինչպես գրում է BBC-ն, պատանդներին ինը ժամ պահել են Proctor & Gamble գործարանում։

Տեղի նահանգապետ Սեդար Յավուզի խոսքով՝ պատանդները չեն տուժել։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը ձերբակալված է։

Միջադեպի առնչությամբ կատարվում է հետաքննություն։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործարանի շենքի մուտքի մոտ պաղեստինյան դրոշ է ներկված՝ «Դուռը բաց կլինի դեպի Գազա» մակագրությամբ։

Երեկ երեկոյան Ստամբուլի Proctor & Gamble գործարանում տղամարդը պատանդներ է վերցրել։