Ըստ ԶԼՄ-ների՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Վիննիցա շրջանում գտնվող ՋԷԿ-ը, Լադիժին քաղաքի 18 հազար բնակիչ մնացել է առանց ջեռուցման
Ըստ ԶԼՄ-ների՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Վիննիցա շրջանում գտնվող ՋԷԿ-ը, Լադիժին քաղաքի 18 հազար բնակիչ մնացել է առանց ջեռուցման

Ռուսական ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Վիննիցայի մարզում գտնվող ՋԷԿ-ը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վիննիցայի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը։

Նրա խոսքով՝ ՋԷԿ-ի վրա հարձակման հետեւանքով Լադիժին քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով։ Քաղաքի 18 հազար բնակիչ մնացել է առանց ջեռուցման:

«Լադիժինում ռազմական արտակարգ իրավիճակ է՝ նման որոշում է կայացրել տեխնոգեն-էկոլոգիական անվտանգության և արտակարգ իրավիճակների հարցերով աշխատող տարածաշրջանային հանձնաժողովը։ Լադիժինի ՋԷԿ-ի վրա հրթիռային հարձակումը վթարի պատճառ է դարձել քաղաքի ջերմամատակարարման ցանցերում»,- ասել է Բորզովը։