Իսրայելի քրեակատարողական ծառայությունը (IPS) հաստատել է, որ զինադադարի պայմանների համաձայն՝ 30 պաղեստինցի բանտարկյալներ ազատ են արձակվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ինչպես գրում է «BBC»-ն, բոլոր բանտարկյալներն ազատ են արձակվել Օֆեր բանտից ու Երուսաղեմի կալանավայրից։
Իսրայելի քրեակատարողական ծառայության տվյալներով՝ ազատ արձակված 30 պատանդների թվում կան տղամարդիկ և կանայք։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ը 12 պատանդի է հանձնել Կարմիր Խաչին՝ Իսրայել տեղափոխելու համար։