Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կարգադրել է պարտադիր տարհանել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակչությանը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրամայել է պարտադիր տարհանել Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակչությանը, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակ Մայան Լազարովիչի խոսքով՝ Լիբանանի սահմանին մոտ գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքում բնակվում է 23 հազար մարդ, և նրանց տարհանումը պարտադիր է։
Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բնակիչները կտեղափոխվեն տարբեր հյուրանոցներ։