Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի արտգործնախարարը Քաթարի գործընկերոջը ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ընդլայնումն անխուսափելի է։
Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը հեռախոսազրույցում Քաթարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիին ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ընդլայնումն անխուսափելի է։
Տեղեկությունը հայտնում է «Times of Israel»-ը։
«Գազայի խաղաղ բնակչության դեմ պատերազմի ինտենսիվության աճի պատճառով պատերազմի մասշտաբների ընդլայնումն անխուսափելի է դարձել»,- իր գործընկերոջն ասել է Իրանի արտգործնախարարը։