Ըստ Վրաստանի անվտանգության նախարարության Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Զեմո Նիկոզի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Ռուսական օկուպացիոն ուժերը Գորիի քաղաքապետարանի Զեմո Նիկոզի գյուղի մոտակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Այս մասին տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
«Ապօրինի ձերբակալման մասին տեղեկությունը ստանալով՝ Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության միջոցով գործող «թեժ գիծը»։ Տեղեկությունը տրամադրվել է Ժնևի միջազգային քննարկումների միջազգային գործընկերներին և համանախագահներին։
Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է բոլոր առկա մեխանիզմները՝ անհապաղ ազատ արձակելու ռուսաստանյան օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին։ «Ռուսական օկուպացիոն ուժերի ավերիչ գործողությունները օկուպացված տարածքների և օկուպացիոն գծի երկայնքով, այդ թվում՝ անօրինական ձերբակալությունների ժամանակ, վնասում են տարածաշրջանի անվտանգության միջավայրը և էապես բարդացնում տեղի բնակչության առօրյան»,- ասվում է ՎԱ նախարարության հայտարարության մեջ։