Ըստ Վիճակագրության ծառայության՝ տեղական արտահանումն աճել է 30 տոկոսով
Վիճակագրություն ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից արտահանված ապրանքների ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 4097,2 մլն. դոլար, ինչը 37,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։ Տեղական արտահանումը (արտահանումն առանց վերաարտահանման) կազմում է ընդհանուր արտահանման 68,7 տոկոսը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 29,9 տոկոսով և հասել 2814,1 միլիոնի։
2022 թվականի հունվար-սեպտեմբերին տասը խոշոր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 81,5 տոկոս։ Այս առումով արտահանման խոշորագույն գործընկերներն են՝ Չինաստանը (541,9 մլն ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (400,4 մլն ԱՄՆ դոլար) և Թուրքիան (325,4 մլն ԱՄՆ դոլար):
2022 թվականի հունվար-սեպտեմբերին տեղական արտահանման տասնյակում առաջին տեղում են պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 753,2 մլն. ԱՄՆ դոլարով, այս ապրանքախմբի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ներքին արտահանման 26,8 տոկոսը։ Երկրորդ տեղում ֆեռոհամաձուլվածքներն են՝ 425,1 մլն. ԱՄՆ դոլարով (ընդհանուր տեղական արտահանման 15,1 տոկոսը), իսկ երրորդ տեղում են ազոտական պարարտանյութերը 207,4 մլն. ԱՄՆ դոլարով (ընդհանուր ներքին արտահանման 7,4 տոկոսը):