Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 27 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են բոլորին խոցել, մեկ մարդ զոհվել է
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 27 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են բոլորին խոցել, մեկ մարդ զոհվել է

Գիշերը Ռուսաստանը 27 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են բոլորը խոցել։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ գիշերը օդային տագնապի մասին է հայտարարվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և այլ շրջաններում։

Բացի այդ, Վիննիցա շրջանի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն չորսը վիրավորվել են։

Վիննիցայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի տանը։ Նրա խոսքով՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

«Դեպքի վայրում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները»,- ասել է Բորզովը։