Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել Ռուսաստանից արձակված 35 անօդաչու թռչող սարքերից 15-ը
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել Ռուսաստանից արձակված 35 անօդաչու թռչող սարքերից 15-ը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել անցած գիշեր Ռուսաստանի կողմից արձակված 35 անօդաչու թռչող սարքերից 15-ը։ Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի զինված ուժերը։

«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, համագործակցելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի հետ, ոչնչացրել են հակառակորդի 15 անօդաչու թռչող սարք Նիկոլաևի, Սումիի, Չերկասիի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Խերսոնի և Կիևի մարզերում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Օդային գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիոն, զենիթահրթիռային ստորաբաժանումներ և շարժական խմբեր։

Դրան զուգահեռ Ռուսաստանը Դոնեցկի մարզի ուղղությամբ արձակել է երկու Էս-300 զենիթային կառավարվող հրթիռ։