Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել վարչապետ Դենիս Շմիգալին։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել վարչապետ Դենիս Շմիգալին։ Այս տեղեկությունը ուկրաինական լրատվամիջոցներին անանուն տրամադրել է Զելենսկու շրջապատը։
«Նախագահը հոգնել է Շմիգալից, դա երևում է նրա վերաբերմունքից, նա այլևս չի լսում նրան»,- ասում է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Զելենսկին մշտապես սպասում է վարչապետի կողմից «կրեատիվ լուծումների և առաջարկների», սակայն Շմիգալը «թեև վերջին տարիներին աճել է, բայց ընդհանրապես չի փոխվել»։
«Ուկրաինսկայա պրավդա»-ի մեկ այլ աղբյուր հայտնում է, որ Շմիգալի ազատ արձակման հարցը վերջին երկու ամսվա ընթացքում քննարկվում է երկրորդ անգամ։ Հրապարակման համաձայն՝ թեկնածուներ են համարվում առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային զարգացման նախարարության նախկին ղեկավար, «Նավթոգազ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Չերնիշովը։