Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսները հրթիռային հարձակում են գործել Դնիպրոյի վրա
Ուկրաինայի Դնիպրո քաղաքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 15 մարդ։
Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Ռեզնիչենկոյի խոսքով՝ ռուսական ուժերի կողմից արձակված հրթիռները հարվածել են ձեռնարկություններից մեկին և մարդաշատ փողոցին։