Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ ռուսական զորքերը Խարկովի վրա ավելի քան վեց հարձակում են իրականացրել։

Տերեխովի խոսքով՝ նա ժամանել է քաղաքի կենտրոն, որտեղ վնասվել է բնակելի շենքերից մեկը։

«Լուրջ ավերածություններ ու հրդեհներ կան։ Մահացածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Քանդվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»,- գրել է Տերեխովը։