Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծության հետեւանքով երեք մարդ է տուժել։

Կիեւի Օբոլոն եւ Գոլոսեեւ թաղամասերում այսօր ուժեղ պայթյուններ են հնչել։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ հրթիռի բեկորներն ընկել են Կիևի վեց շրջաններում։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանը «Կալիբր» և «Կինժալ» տիպի հրթիռներով հարձակում է սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, սակայն ՀՕՊ համակարգը կարողացել է հետ մղել լայնածավալ հարձակումը։