Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական ուժերը ավիահարված են հասցրել Լվովի մերձակայքում գտնվող Յավորովի զորամասին
Ռուսական ուժերը ավիահարված են հասցրել Լվով քաղաքի մերձակայքում գտնվող Յավորովի անվան ռազմական պոլիգոնի վրա։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի վրա, ութ հրթիռ է արձակվել պոլիգոնի ուղղությամբ։ Կոզիցկին ասել է, որ օդային հարվածների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
Խաղաղության և անվտանգության միջազգային կենտրոն Յավորովի պոլիգոնը գտնվում է Լվով քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա։
Ինչպես ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն, Յավորովի պոլիգոնում ավիահարվածով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ Ուկրաինայում հանգիստ և ապահով վայր չկա։
Հատկանշական է, որ սա առաջին հարվածն է Լվովի մարզում ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից հետո։