Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիևն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական բանակի կողմից
Կիևն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական բանակի և տարածքային պաշտպանության ուժերի կողմից, գիշերվա ընթացքում միայն մի քանի փոխհրաձգություն է տեղի ունեցել դիվերսիոն խմբերի հետ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Կիևի քաղաքապետարանի վրա։
Ըստ տեղեկությունների՝ Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկովոյի մերձակայքում ռուսական օկուպացիոն զորքերի կողմից ռմբակոծված նավթային պահեստում բռնկված հրդեհը չի հաջողվել մարել այդ տարածքում մարտերի պատճառով։
Քաղաքի ղեկավարությունը Կիևի և ամբողջ թաղամասի բնակիչներին կոչ է արել նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով պինդ փակել պատուհանները, քանի որ ծուխն ու վնասակար նյութերը քամին կարող է տեղափոխել բնակեցված տարածքներ։