Ըստ ուկրաինական կողմի՝ ռուս զինվորականները ռմբակոծել են Զապորոժիայի շրջանի 12 բնակավայր, 16 մարդ վիրավորվել է
Ռուսական կողմը հարձակում է սկսել Զապորոժիեի վրա: Արդյունքում, այսօր առավոտյան տվյալներով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, այս մասին հայտնում է Զապորոժիեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ Տուժածներից չորսը հոսպիտալացվել են։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ռմբակոծել են Զապորոժիեի շրջանի 12 բնակավայր։
Ոստիկանության տվյալներով՝ հարվածները հավանաբար հասցվել են կառավարվող ավիառումբերի միջոցով և թիրախավորվել են՝ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հարձակման հետևանքով վնասվել է մոտ 20 բնակելի տուն, ուսումնական հաստատություն և տրանսպորտային միջոցներ։