Ըստ ուկրաինական կողմի՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլում նրանք պայմանավորվել են բարելավել հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովումը և շարունակել բանակցությունները
Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը. այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նա ասել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում: Ինչ վերաբերում է քաղաքական հատվածին, ապա նրանք պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
«Բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է։ Որոշակի դրական առաջընթաց կա հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում։ Շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները հիմնական քաղաքականության կանոնակարգերի, ներառյալ հրադադարի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ», – գրել է Պոդոլյակը։