Ըստ Թուրքիայի և Պաղեստինի վարչակազմերի՝ իսրայելական ուժերը սպանել են Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքացի կնոջը, որը մասնակցել է Արևմտյան ափին բողոքի ակցիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելական ուժերի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին երկակի թուրք-ամերիկյան քաղաքացիություն ունեցող կնոջ սպանությունը։
«Երեկ սպանեցին մեր օրիորդներից մեկին։ Նրանք սպանել են 40 հազար անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ 17 հազար երեխաների»,- ասաց նա։
Էրդողանի խոսքով՝ եթե Իսրայելը շարունակի օկուպացնել պաղեստինյան տարածքները, ապա աչք կդնի տարածաշրջանի այլ երկրների տարածքների վրա։
«Եթե Իսրայելն այսպես շարունակի, Ռամալը գրավելուց հետո աչք կդնի այլ տարածքների վրա։ Հերթը կհասնի տարածաշրջանի մյուս երկրներին՝ Լիբանանին, Սիրիային, և նրանք աչք կդնեն Եփրատի և Տիգրիսի միջև ընկած մեր հողի վրա»,- ասել է Էրդողանը։
Ըստ թուրքական իշխանությունների և Պաղեստինի ինքնավարության՝ իսրայելական ուժերը սպանել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող կնոջը, ով մասնակցել է արևմտյան ափին հրեական բնակավայրերի դեմ բողոքի ցույցին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 26-ամյա Այզենուր Էզգի Էյգին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։ Նա Սիեթլի համալսարանի շրջանավարտ էր։
Սպիտակ տունը Իսրայելին կոչ է անում հետաքննել միջադեպը։