Ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին։
Սոցցանցերում տեղեկություններ ու կադրեր են տարածվում ձերբակալության մասին։
Ըստ տեղեկությունների՝ ուշ գիշերին հատուկ գործողություն է անցկացվել Սոսո Գոգաշվիլիի բնակելի տանը։
Այս փուլում ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։