Ըստ տեղական լրատվամիջոցների Հնդկաստանի պիրոտեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 63-ը՝ վիրավորվել
Հնդկաստանի պիրոտեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 63-ը՝ վիրավորվել։
Պայթյունը տեղի է ունեցել Հարդա թաղամասում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունն այնքան մեծ է եղել, որ կրակը տարածվել է գործարանի մոտ գտնվող ավելի քան 50 տների վրա։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղում մոբիլիզացված են շտապօգնության խմբեր ։