Ըստ ճշտված տվյալների, երկրաշարժը տեղի է ունեցել Դաղստանում՝ Վրաստանի սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ
Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը` Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը մանրամասն տեղեկություններ է հրապարակում երկրաշարժի մասին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաղստանում՝ Վրաստանի պետական սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա՝ 25 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում։
Կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Հետցնցումներ են գրանցվել ժամը 12:36-ին:
Սկզբում հաղորդվում էր, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ Վրաստանի պետական սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա, և ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ, սակայն ավելի ուշ տվյալները ճշտվել են։