Ըստ ճշգրտված տեղեկությունների, Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է ութ մարդ
Ըստ ճշգրտված տեղեկությունների, Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է ութ մարդ

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս փուլում, ըստ ճշգրտված տեղեկությունների, Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է ութ մարդ։

Ինչպես նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ, պարապլանի հրահանգչիի, ուղեկցող ուղեւորի և ուղղաթիռում գտնվող անձանց փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Գուդաուրիի մերձակայքում՝ դեպքի վայրում, մոբիլիզացված են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Այսօր Գուդաուրիի շրջակայքում պարապլաների թռիչքի ժամանակ երկու մարդ ընկել է քարքարոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որը միջոցառման ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել։

Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։