Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է

Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացվել է։

Ըստ տեղեկությունների՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Համաձայն տարածված վարկածի՝ Բելառուսի նախագահի առողջական վիճակը ծանր է։

Բելառուսի կառավարությունն ու նախագահի վարչակազմը նախագահի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություն չեն արել։