Ըստ տարածված տեղեկությունների՝ Վակեում իրավապահները ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում՝ Զուրաբ Ջափարիձեին

10:18, 02.12.2024

Վակեում, Թամարաշվիլի փողոցում իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու, այդ թվում՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին։ Այս մասին տեղեկություն է տարածվում սոցիալական ցանցերում։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Ռուսթավելիի պողոտայից Ճավճավաձեի պողոտա շարժված ցուցարարները երթով շարժվում էին Վակե այգու ուղղությամբ և փորձել են փակել ճանապարհը։

Իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին փակել ճանապարհը, ինչի հետևանքով դիմադրություն է սկսվել, և ոստիկանները մի քանի հոգու են ձերբակալել։

Նմանատիպ