Ըստ սիրիական իշխանությունների՝ Դամասկոսի վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում ավերվել է Իրանի հյուպատոսության շենքը, կան զոհեր
Ըստ սիրիական իշխանությունների՝ Դամասկոսի վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում ավերվել է Իրանի հյուպատոսության շենքը, կան զոհեր

Սիրիական իշխանությունների տեղեկություններով, Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածի հետեւանքով ավերվել է Իրանի հյուպատոսության շենքը։ Կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես գրում է «BBC»-ն, զոհվածների թվում են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին եւ մի քանի իրանցի դիվանագետներ։

Շրջանառվող կադրերում ծուխ է երեւում, որը ծածկում է Իրանի դեսպանատան մոտ գտնվող բազմահարկ շենքը։

Սիրիական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական կործանիչը Գոլանի բարձունքից հարվածել է Իրանի հյուպատոսությանը։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են մի քանի հրթիռներ խոցել, թեև մի քանի հրթիռ դեռևս խոցել են իրենց թիրախները և ոչնչացրել ամբողջ շենքը։

Ներկա պահին տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։