Ըստ «Սի Էն Էն»-ի՝ Միչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթում է Ջո Բայդենը, իսկ հանրապետականների՝ Դոնալդ Թրամփը
Միչիգանում ավարտվել է նախագահական փրայմերիզը։ Ձայների հաշվման գործընթացը շարունակվում է, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, հավանական հաղթողի ինքնությունն արդեն պարզ է։
«Սի Էն Էն»-ի հաղորդմամբ, Միչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթում է Ջո Բայդենը, իսկ նահանգի հանրապետական փրայմերիզում՝ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ձայների 32 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ ավելի քան 40 հազար մարդ քվեարկելիս չի նշել իր կարծիքը։
Միչիգանը ընտրական գործընթացի կարևոր նահանգներից է։ 2016 թվականին Դոնալդ Թրամփը հաղթել է նահանգի նախնական ընտրություններում, ինչը, ըստ լրատվամիջոցների, օգնել է նրան դառնալ նախագահ։