Ըստ Save The Children-ի տվյալների՝ երկու միլիոն ուկրաինացի փախստականներից  800    հազարը  երեխա են
Ըստ Save The Children-ի տվյալների՝ երկու միլիոն ուկրաինացի փախստականներից 800 հազարը երեխա են

Ըստ Save The Children-ի տվյալների՝ երկու միլիոն ուկրաինացի փախստականներից 800 հազարը երեխա են: Երեխաների պաշտպանության գործակալության տվյալներով՝ շատ անչափահասներ Ուկրաինայի սահմանը հատում են ինքնուրույն՝ առանց մեծահասակի ուղեկցության:

«Ծնողները ամենահուսահատ, սրտաճմլիկ միջոցներն են ձեռնարկում իրենց երեխաներին պաշտպանելու համար. նրանք իրենց երեխաներին ուղարկում են հարևանների և ընկերների մոտ՝ Ուկրաինայի սահմաններից դուրս ապահով տեղ գտնելու համար, իսկ իրենք մնում են տանը՝ պաշտպանելու իրենց տները», – ասում է կազմակերպության մամուլի խոսնակ Իրինա Սագոյանը։

Ուկրաինացի փախստականների կեսից ավելին տեղափոխվել է Լեհաստան