Ըստ «Reuters»-ի՝ Իրանում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ
Իրանում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, «աճող լարվածության ֆոնին սա երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է»։
«Տարածաշրջանի բոլոր երկրները պատմական հնարավորություն ունեն։ Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և այժմ եկել է խաղաղության և համագործակցության ժամանակը»,- ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը։
«Իր ամուր և ազդեցիկ դիրքի շնորհիվ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ լուծելու առկա տարաձայնությունները», – ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսը։
Թեհրանում կայացած բանակցություններին մասնակցել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Twitter-ում գրել է, որ Անկարան ողջունում է Թեհրանի բանակցությունները և հույս ունի, որ դրանք «խթան կհաղորդեն կարգավորման և խաղաղության գործընթացներին»։