Ըստ ՌԴ իշխանությունների՝ Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանների շահագործումը սահմանափակվել է
Ըստ ՌԴ իշխանությունների՝ Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանների շահագործումը սահմանափակվել է

Ըստ ՌԴ իշխանությունների՝ Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանների շահագործումը սահմանափակվել է։ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումն ընդունվել է «չվերթների անվտանգությունն ապահովելու համար»։

Տեղեկության համար նշենք, որ նույն օդանավակայանները երեկ երեկոյան մի քանի ժամով փակ են եղել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել շրջանի վրա։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել Մուրմանսկի շրջանի վրա հարձակումը։