19-ամյա մահացած ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլու գործի հետ կապված դատախազությունը տարածում է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, փորձաքննության եզրահանգման համաձայն, Գիորգի Շաքարաշվիլու մահվան պատճառն է ջրի մեջ խեղդվելը:
«Բարձր հանրային հետաքրքրությունից ելնելով, ցանկանում ենք հասարակությանը տեղեկություն փոխանցել Գիորգի Շաքարաշվիլու մահվան փաստով, ներքին գործերի նախարարությունում ընթացող հետաքննության շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին և կայացված իրավական որոշման վերաբերյալ:
Փորձաքննության եզրահանգման համաձայն, Գիորգի Շաքարաշվիլու մահվան պատճառ է դարձել ջրի մեջ խեղդվելը: Միևնույն ժամանակ, Գիորգի Շաքարաշվիլու դիակի վրա նկատվում են մահվանը նախորդող մոտ ժամանակաշրջանում բութ առարկայով գործողություններով հասցված, կենդանի ժամանակ ստացած վնասվածքներ:
Դատաբժշկական փորձաքննության եզրահանգման և գործում առկա այլ ապացույցների համատեղ վերլուծության հիման վրա, Վրաստանի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Գիորգի Շաքարաշվիլու մահվան գործով որակավորման ճշտման մասին: Մասնավորապես, քրեական գործի արդեն առկա որակավորմանն ավելացել է ծանրացնող հանգամանքներում խմբային իրականացված կանխամտածված սպանություն:
Ձեռքբերված ապացույցների հիման վրա, դատախազության կողմից կայացվել է համապատասխան իրավական որոշում, որի մասին պարբերաբար մանրամասն տեղեկություն կփոխանցվի Գիորգի Շաքարաշվիլու ընտանիքին և հասարակությանը:
Գործի բարդությունը և զգայունությունը հաշվի առնելով, դատախազությունը բոլորին խնդրում է խուսափել չստուգված տեղեկություն տարածելուց»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ: