Ըստ Պետդեպարտամենտի՝ Պրահայում կայացած հանդիպմանը Էնթոնի Բլինկենը և Պետր Պավելը քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ կողմերը քննարկել են ամերիկա-չեխական երկկողմ հարաբերությունները։
«Քարտուղար Բլինկենը գովաբանել է Չեխիային՝ Ուկրաինայի պաշտպանության համար զինամթերք ձեռք բերելու և ուկրաինացի փախստականներին հաստատակամ աջակցության համար գործադրած նշանակալի ջանքերի համար», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Մինչ այդ Էնթոնի Բլինկենը հանդիպել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավկիի հետ։ Կողմերը հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքար։
«Մենք ավելի ի վիճակի ենք կանխել և զսպել ագրեսիան, երբ միասնական ենք, երբ աշխատում ենք միասին։ Մեր դաշինքի հիմնարար նախադրյալը, որ մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա, ամենահստակ ուղերձ է ուղարկում հավանական ագրեսորներին, որ եթե նրանք հարձակվեն մեզանից մեկի վրա, նրանք ստիպված կլինեն պայքարել բոլորիս դեմ: Սա իրականում ագրեսիան կանխելու ամենաուժեղ, ամենաարդյունավետ միջոցն է»,- ասել է Բլինկենը Չեխիայի արտգործնախարարի հետ ասուլիսում։
Պրահայում գտնվելու ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթությունները: