Ըստ Պենտագոնի, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են Ուկրաինային մատակարարել այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ տարածքը պաշտպանելու համար
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստ են Ուկրաինային մատակարարել այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Պենտագոնի տվյալներով՝ այս մասին Թաիլանդ կատարած այցի ժամանակ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։
«ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային մատակարարել ամեն ինչ և օգնել նրան հաջողության հասնել։ Մենք ունենք գործընկերներ ամբողջ աշխարհում, որոնք պատրաստ են իրականում օգնել Ուկրաինային»,- ասել է Լլոյդ Օսթինը։
Օսթինը նաև հայտնել է, որ այս շաբաթ կանցկացվի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի երրորդ հանդիպումը։
«Սա կարևոր հնարավորություն կլինի ամբողջ աշխարհում մեր գործընկերների աճող խմբի համար՝ միավորվելու՝ ապահովելու, որ մենք Ուկրաինային մատակարարենք այն ամենն, ինչ նրան այժմ անհրաժեշտ է՝ պաշտպանվելու Ռուսաստանի կողմից չարդարացված և չհրահրված հարձակումից», – ասել է նա։