Ըստ ՊԱԾ-ի, բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները Ռոկի թունելի մոտ ապօրինի կերպով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացու
Բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները բռնազավթված տարածքում վրաց-ռուսական պետական սահմանի Ռոկի թունելի օկուպացված հատվածում ապօրինի կերպով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացու, ասված է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Նրանց խոսքով, միանգամից ակտիվացել է թեժ գիծ՝ կապված ապօրինի կալանքի փաստի հետ, և այդ մասին տեղյակ է պահվել EUMM-ին: Դեպքի մասին զեկուցվել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին:
«Բռնազավթիչ ռեժիմի կողմից իրականացված ապօրինի ձերբակալություններն զգալիորեն վնասում են օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով անվտանգության միջավայրը: Անօրինական ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել տեղի բնակչությանը և խթանել լարվածությունն ու բողոքի ալիքը Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:
Ռուսաստանի Դաշնությունը, որպես օկուպացված տարածքների վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնող միակ ուժ, ամբողջ պատասխանատվությունը կրում է ապօրինի ձերբակալությունների և դրանց արդյունքում ծանր հետևանքների համար», – ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ: