Ըստ ՊԱԾ-ի՝ ՌԴ օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Դիմիտրի Մամագուլաշվիլին ազատ է արձակվել
Ապրիլի 17-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Դիմիտրի Մամագուլաշվիլին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը։
«Մամագուլաշվիլիին անհապաղ ազատ արձակելու նպատակով ակտիվորեն կիրառվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող մնացած բոլոր գործիքները։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։