Ըստ ՊԱԾ-ի՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները օկուպացված Աբխազիայում ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օկուպացված Աբխազիայի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու։
Ինչպես նշվում է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ, Գալիում բնակվող քաղաքացու ապօրինի բերման ենթարկելը տեղի է ունեցել օկուպացված տարածքում։
«Օկուպացված Աբխազիայի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, Գալիի բնակիչ Ա.Թ.-ին:
Թեժ գծի տարածած տեղեկատվության համաձայն՝ ապօրինի բերման ենթարկվածը մեղադրվում է թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեջ:
Ըստ տարածված տեղեկատվության՝ ապօրինի ձերբակալությունը տեղի է ունեցել օկուպացված տարածքում, որտեղ մշտապես բնակվել է Ա.Թ.-ն:
Պետական անվտանգության ծառայության կողմից անմիջապես ակտիվացվել է թեժ գիծը, և Ա.Թ.-ին ապօրինի կալանավորելու մասին տեղեկությունը զեկուցվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությանը և Ժնևում միջազգային բանակցությունների համանախագահներին»,- նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ ՊԱԾ-ի՝ գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները, և աշխատանքներ են տարվում Վրաստանի քաղաքացուն ապօրինի ազատազրկումից ազատելու ուղղությամբ։