Ըստ ՊԱԾ-ի՝ Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի բերման ենթարկված Վլադիմիր Ցաբաձեն ազատության մեջ է
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալված Վլադիմիր Ցաբաձեն ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ ՊԱԾ-ի՝ Վլադիմիր Ցաբաձեին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են և՛ «թեժ գծի» մեխանիզմը, որը գործում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM), և՛ կենտրոնական կառավարությանը հասանելի բոլոր համապատասխան գործիքները։ Հարցը քննարկվել է ինչպես միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափով կայացած հանդիպումներում, այնպես էլ Ժնևում միջազգային քննարկումներում։
«Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։