Ըստ օրինագծի, ընտանի կենդանիները կանցնեն պարտադիր նախնական գրանցում
Ըստ օրինագծի, ընտանի կենդանիները կանցնեն պարտադիր նախնական գրանցում

Ընտանի կենդանիները կանցնեն պարտադիր նախնական գրանցում: Համապատասխան փոփոխությունները մտնում են «Ընտանի կենդանիների բարօրության մասին» օրենք, որը պատրաստել են խորհրդարանական մեծամասնության անդամները՝ օրենսդրական փաթեթի տեսքով: Օրինագծում նշված է, որ գրանցումն իրականացվելու է անվճար:

Նախաձեռնությամբ կոնկրետացվում է, որ ընտանի կենդանուն գրանցող մարմինը պարտավոր կլինի, իրավասու մարմնին ընտանի կենդանու հաշվառման և նույնականացման առնչությամբ փոխանցի ցանկացած տեղեկություն:

Դրա հետ մեկտեղ, օրինագծով ընտանի կենդանու սեփականատերը պարտավոր կլինի կենդանու գրանցման պահին կամ գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում ապահովի կենդանու նույնականացումը հատուկ տարբեր անվտանգ միջոցներով, այդ թվում միկրոչիպով, դաջվածքով, միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վզնոցով: